Հիշեցնենք, որ 2020թ․ հոկտեմբերի 12–ին շրջափակման մեջ գտնվելու հետևանքով «Ջուվառլու» կոչվող տարածքում 1–ին մարտկոցից զոհվել է 20 զինվոր, այդ օրվանից Ցորի զորամասի հրետանու պետ Նորիկ Հայրապետյանն անհայտ կորած է համարվում։
Այսօրվա նիստում հարցաքննվեց մեկ վկա՝ ծնունդով Արցախից Արթուր Գասպարյանը, որը պահեստազորային էր եղել 2020թ․ 44–օրյա պատերազմի ժամանակ։
Տուժողների ներկայացուցիչ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցին՝ շտաբի պետը պատասխանատու է դիվիզիոնի կրակային կետում եղած ո՞ղջ անձնակազմի համար, թե՞ միայն կառավարման դասակի։ Դարձյալ պատասխանեց՝ չգիտեմ, չեմ կարող ասել։
Պատասխանին հետևեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցը՝ «Ձեր կարծիքով, շտաբի պետը, հրամանատարը ինչի՞ համար են»։ «Զորքը կառավարելու»,– հայտնեց վկան։
Նրա պաշտպանը մեկ-երկու հարց ձևակերպելու անհաջող փորձ արեց, ի վերջ հրաժարվեց հստակեցնելուց և դրանք մնացին անպատասխան։
Վկան իր եզրահանգումը կատարել էր երկու դատողության հիման վրա՝ թշնամին ուժերի հարաբերակցությամբ գերակշում էր իրենց և լավ էր զինված։
Փաստաբան Գոռ Գևորգյանը վկային հարցրեց՝ իր կարծիքով՝ թեժ մարտի ժամանակ կա՞ր մեկը, որ կարողանար ինչ-որ ձևով իրավիճակը փոխել, որ տղաները չզոհվեին, նաև տարածքների կորուստ չունենային։
Ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանը հարցրեց՝ վկայի կարծիքով, այդ իրավիճակում Գևորգյանը կարո՞ղ էր անել գործողություն, որպեսզի հետևանքներն այդպիսին չլինեին։
Համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության հետևանքով զոհվել է նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի թվով 20 զինծառայող, մեկը անհայտ կորած է համարվում։